
ԿԱՊ
Կապի ծառայությունն ապահովում է օդային երթևեկության սպասարկման համար անհրաժեշտ կապի միջոցների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը: Միջազգային պահանջներին համահունչ, պարբերաբար արդիականացնելով շահագործվող կապի միջոցները, կապի կազմակերպման համար կիրառելով հիմնականում օպտիկամանրաթելային մալուխային ցանցերով տրամադրվող թվային հոսքեր և կապուղիներ ու դրանք հնարավորինս պահուստավորելով ռադիոկապի՝ թվային միկրոալիքային համակարգերի միջոցով, Կապի ծառայությունն ապահովում է.
- կապը <<Զվարթնոց>>, <<Էրեբունի և <<Շիրակ>> օդանավակայանների կարգավարական կետերի և այլ ծառայությունների միջև,տեղեկատվության փոխանակումն Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների կենտրոնների և օբյեկտների միջև,
- տեխնոլոգիական ռադիոկապը,
- ընդունիչ ռադիոկենտրոնի աշխատանքը,
- ներքին, բջջային, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների մատուցումը և այլն: