Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Գլխավոր Ընդհանուր Կորպորատիվ քաղաքականություն և մարդկային ռեսուրսներ

Կորպորատիվ քաղաքականություն 

Ընկերությունը մշակել և վարում է ընկերության ղեկավարության, խորհրդի, բաժնետերերի, ներքին և արտաքին շահառուների միջև հարաբերությունների այնպիսի համակարգ, որոնք նպաստում են ընկերության տնտեսական արդյունավետությանը, կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը, ընկերության շահերին համապատասխանող նպատակների սահմանմանն ու դրանց իրագործման ուղիների ընտրությանը: Ցանկացած որոշում կայացնելիս կամ գործունեություն  պլանավորելիս ընկերությունը վերլուծում և բազմակողմանի գնահատում է այդ որոշման կամ գործընթացի  հնարավոր ազդեցությունը ընկերության  բոլոր շահագրգիռ կողմերի վրա՝ հաշվի առնելով դրա իրավական, մասնագիտական, սոցիալական և  բարոյական կողմերը:

Բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերությունները կարգավորվում են տարբեր  իրավական նորմերով, ակտերով, համաձայնագրերով կամ աշխատանքային պայմանագրերով:

Ընկերության մշակած կորպորատիվ քաղաքականությունը հանդիսանում է նաև յուրահատուկ վերահսկողության մեխանիզմ, որն ուղղված է ընկերության կողմերի միջև հավասարակշռության ապահովմանը և հաշվետու լինելու քաղաքականության կիրառմանը:

Մեր ընկերության կորպորատիվ քաղաքականության մաս են կազմում նաև ընկերությունում սահմանված. 

  • Աշխատանքային միջավայրը և կորպորատիվ մշակույթը,
  • Կառավարման մոտեցումները,
  • Գործընթացների նկարագրվածությունը, իրավունքների և պարտականությունների սահմանումը,
  • Կազմակերպական կառուցվածքը և դրա ճկունությունը,
  • Քաղաքականությունը, ռազմավարությունը,նպատակները և դրանց տարածումը,
  • Ռեսուրսները և դրանց արդյունավետ տեղաբաշխումն ու օգտագործումը,
  • Տեղեկատվության փոխանակումը և ներկազմակերպական գիտելիքները,
  • Համահիմնարկային արժեքները և սկզբունքները,
  • Ներքին շահագրգիռ կողմերի հետ փոխվստահության մթնոլորտն ու հարաբերությունների կառուցումը,
  • Ծառայությունից օգտվողների հետ պայմանագրային հարաբերությունները:

Մարդկային ռեսուրսներ

Կազմակերպության առանցքը անձնակազմն է, ընկերության զարգացումը կախված է իր անձնակազմի մասնագիտական զարգացումից, այդ իսկ պատճառով մարդկային ռեսուրսների արհեստավարժության մակարդակի ապահովումը ընկերության պատասխանատվությունն է:

Մարդկային ռեսուրսների կառավարման ու օգտագործման գործընթացները դինամիկ են և նպատակաուղղված են բացառապես ընկերության արդյունավետության մակարդակի բարձրացմանը:

Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր աշխատակիցներն ու ղեկավար կազմը պետք է ունենան իրենց գործունեության խելամիտ նպատակ: Առաջընթացը չափվում է ընդհանուր նպատակին հասնելու աստիճանի համեմատությամբ, ինչը հիմք է հանդիսանում անձնակազմի մոտիվացիայի և խթանման համար:

Աշխատակիցների վարձատրության համակարգը հաշվի է առնում ոչ միայն որակավորումն ու փորձը, այլ ներառում է նաև իրենց աշխատանքի արդյունքների համար աշխատողների պատասխանատվության սկզբունքը: