Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Բնութագրերի վրա հիմնված գործունեություն

Գլխավոր Ընդհանուր Առաքելություն և ռազմավարություն

Առաքելություն և ռազմավարություն 

Ընկերության ռազմավարությունը կառուցված է թռիչքների անվտանգության ազգային և միջազգային ժամանակակից չափանիշների, ինչպես նաև  ԻԿԱՕ և ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության վրա, իր հիմնական առաքելությունն է համարում՝

  • ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության և որակյալ աէրոնավիգացիոն սպասարկման  ապահովումը,
  • Ռիսկերի կառավարման հիմնավորվածությունը, ինչպես թռիչքների անվտանգության, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից,
  • Զարգացման նոր հնարավորություններին ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,
  • Ծառայությունից օգտվողների պահանջների առավելագույնս բավարարումը և արագ արձագանքման մեխանիզմների կիրառումը,
  • Թռիչքային հոսքերի ավելացումն ու  ՀՀ օդային տարածքը շահագործողների համար  առավել  գրավիչ դարձնելը: